Նոր մանրամասներ Արագածոտնում խոշոր վթարից. Ղեկին եղել է սերիալների հայտնի դերասանուհին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է հունիսի 17-ին Արագածոտնի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Nissan Teana մակնիշի ավտոմեքենայի վարորդի և վիրավոր ուղևորի ինքնությունը:
Պարզվել է՝ ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ, 26-ամյա Թամարա Գևորգյանը, իսկ վիրավորը՝ Երևանի բնակիչ, 45-ամյա Մարգարիտ Հ.-ն է:
Ք. Գևորգյանը հանրությանը հայտնի հեռուստասերիալների դերասանուհիներից է:
Հունիսի 17-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 18։30-ի սահմաններում Nissan Teana մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 57 կմ-ում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել դաշտում։
Վթարի հետևանքով 1 հոգի, ում ավտոմեքենայից դուրս էին բերել օպերատիվորեն ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ապարանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր օգտագործել էին հատուկ տեխնիկա, ճանապարհային ոստիկանների և քաղաքացիների օգնությամբ դուրս էր բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Ապարան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում։