Երևանում բախվել են Mercedes E 320-ը, Opel Astra-ն և Honda Velester-ը, վերջինը գլխիվայր շրջվել է, կա վիրավոր
Այսօր՝ հուլիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում Նաիրի Զարյան թիվ 53 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 25-ամյա Սևակ Հլոյանի վարած Mercedes E320 մակնիշի, 37-ամյա Գարեգին Երանոսյանի վարած, կայանված վիճակում գտնվող Opel Astra մակնիշի և 21-ամյա Ռուբինա Օսիպյանի վարած Honda Veloster մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Honda-ն գլխիվայր շրջվել է, իսկ ուղևոր՝ Երևանի բնակիչ, 18-ամյա Ինգա Օսիպյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վարորդներին և վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։