Բաղրամյան պողոտայում բախվել են BMW-ները, վիրավորներից մեկը հայտնի դատավորի որդի է
Այսօր՝ հուլիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի և Ալիխանյան փողոցի խաչմերուկում՝ ՀՀ սահմանադրական դատարանի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչներ՝ 21-ամյա Ռոբերտ Ազարյանի վարած BMW մակնիշի ռուսական համարանիշի և 27-ամյա Դավիթ Ղարիբյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է tert.am-ը, վթարի հետևանքով վարորդներ Ռ. Ազարյանն ու Դ. Ղարիբյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Այնուհետև ժամանել են թիվ 15 փրկարարական ջոկատը։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականներն ու սահմանազատել տարածքը։ Հ
ետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։
Ռուսական համարանիշներով BMW-ի վարորդը հայտնի դատավոր Ալեքսանդր Ազարյանի որդին է, և ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է վարորդներից Դ. Ղարիբյանը, ով չթույլատրելի հատվածում շրջադարձ է կատարել, վթարային իրավիճակ ստեղծել մյուս վարորդների համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։