Սահմանադրական դատարանը միավորել և մեկ վարույթում քննում էր քաղաքական ուժերի դիմումները, որոնցով բողոքարկել են 2020 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները։ Սահմանադրական դատարան դիմումներ են ներկայացրել «Հայաստան» դաշինքը, «Զարթոնք ազգային քրիստոնեական կուսակցությունը», «Հայոց հայրենիք» կուսակցությունը և «Պատիվ ունեմ» դաշինքը։
Դիմումները քննվում են նույն նիստում՝ բանավոր ընթացակարգով։ Սահմանադրական դատարանի որոշմամբ միավորված գործերով զեկուցող է նշանակվել ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը, դատավարությանը որպես պատասխանող կողմ է ընդգրկվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, գործով որպես հարակից պատասխանողներ են ընդգրկվել ոստիկանությունը, դատախազությունը, և ՀՀ հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովը։
ՍԴ-ն քննում էր ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող կուսակցությունների դիմումները (տեսանյութ)