Նախորդ հոդվածում հարց էր տրվել, թե առանձին գործիչների կողմից Ղարաբաղի կարգավիճակի դիմաց ազատագրված հողերի (կամ դրանց մի մասի) հանձնումը կարո՞ղ է արդյոք «դավաճանություն» որակվել: Հարցի պատասխանը ստանալու համար փորձենք խնդիրն առավել մանրամասնել:
Գոյություն ունի որոշակի սկզբունքային տարբերություն եզրաբանության մեջ: Նախ պետք է հստակեցնել, որ մի բան է դավաճանությունը, մեկ այլ բան` ազգային դավաճանությունը եւ բոլորովին այլ բան` պետական դավաճանությունը: Արարքի հանցավորության մասին սուբյեկտիվ հայեցողական ընկալմամբ անձին մեղադրել դավաճանության մեջ` նշանակում է հարցը դիտարկել միայն բարոյական դաշտում: Նման քայլի իրավունք, կարծես թե, բոլորն ունեն, եթե, իհարկե, վիրավորանք պարունակող իրենց խոսքերով զանցանք չեն գործում: Այլ է սակայն իրավիճակը, երբ անձին մեղադրում ես ազգային կամ պետական դավաճանության մեջ: Սրա համար անհրաժեշտ են որոշակի ծանրագույն հիմքեր:
Նման հիմքերն ի հայտ են գալիս, երբ կոնկրետ անձի դիտավորյալ արարքով վտանգվում է ազգի ու պետության անվտանգությունը եւ վնասվում են ազգի ու պետության կենսական շահերը: Սակայն այստեղ հարկ է մի փոքր տարբերակում մտցնել երկու խումբ հասկացությունների միջեւ, քանի որ գոյություն ունեն էական տարբերություններ մի կողմից ազգային անվտանգության ու շահերի, իսկ մյուս կողմից` պետական անվտանգության ու շահերի միջեւ: Մի դեպքում` անկախ պետության գոյության կամ բացակայության փաստից, անվտանգության ու շահերի հասցեատեր հանդես է գալիս ազգը, իսկ մյուս դեպքում` անկախ տիտղոսային ազգի գոյության կամ բացակայության փաստից, պետությունը: Կարելի է բերել բազում օրինակներ, թե ինչպես վտանգելով ազգային շահերն ու վնասելով ազգի անվտանգությունը, առանձին անձինք մեղադրվել են ազգային դավաճանության մեջ: Համապատասխանաբար` կարելի է բերել նաեւ պետական դավաճանության բազում օրինակներ:
Հարկ է նկատել, սակայն, որ ազգային պետության գոյության պայմաններում ներպետական եւ միջպետական հարաբերություններում ազգային անվտանգություն ու շահեր գոյություն չունեն ընդհանրապես: Դրանք հենց նույն պետական անվտանգությունն ու շահերն են: Աշխարհասփյուռ ազգերի, այդ թվում հայերի համար պետական կառույցից եւ, հետեւաբար, պետական անվտանգությունից ու շահերից դուրս, իհարկե, կարող են լինել նաեւ ազգի անվտանգությանը վերաբերող խնդիրներ ու նաեւ ազգային շահեր: Սակայն ազգային պետության գոյության պայմաններում դրանք ենթակա են պետական անվտանգությանն ու շահերին, քանի որ իրենց հարաբերական գնի մեծության համար պարտական են հենց ազգային պետության գոյությանը: Այլ կերպ ասած` մի գին են ներկայացնում ազգային շահերը պետության բացակայության պայմաններում եւ բոլորովին այլ մեծ գին` ազգային պետության գոյության պայմաններում: Միաժամանակ մի արժեք է ներկայացնում ազգն առանց պետության, եւ բոլորովին այլ մեծ արժեք` ազգային պետության գոյությամբ:
Այս համառոտ վերլուծությունը հիմք է տալիս ազատագրված հողերը հանձնելու փաստով պետական դավաճանություն գործելու խնդրում առայժմ խոսել երեւույթը բնութագրող եզրույթի հստակության` պետական դավաճանության մասին, քանզի առկա են թե ազգային պետությունը եւ թե այն ենթադրյալ ծանրագույն հիմքերը, որոնք հանրային շրջանակներին ստիպում են բարձրացնել դավաճանություն գործելու մեղադրանքը: Սակայն նախքան մեղադրանքի հիմնավորվածությանն անդրադառնալը, ցանկալի է դիտարկել նաեւ պատերազմի արդյունքում ձեռք բերված տարածքների պահպանման կամ հանձնման խնդիրը:
Ըստ էության, պատերազմի միջոցով տարածքային ձեռքբերումներ իրականացնելու միջազգային քաղաքական գործիքները մի քանիսն են`
Ա. հակառակորդ պետությանը պատերազմի արդյունքում կապիտուլյացիայի ենթարկելը եւ անվերապահ կատարման ուժով տարածքային խնդիրներ առաջադրելը (օրինակ` 1945թ. Քյոնիքսբերգի կցումը ԽՍՀՄ-ին),
Բ. հակառակորդ պետության տարածքները պատերազմի ընթացքում օկուպացիայի, ապաեւ` անեքսիայի ենթարկելը (ըստ պաշտոնական Թբիլիսիի հայտարարությունների` 2008թ. ռուս-վրացական (օսական) պատերազմի արդյունքում Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անջատումը Վրաստանից անեքսիայի արդյունք էր) եւ
Գ. պատերազմը հաշտության (խաղաղության) համաձայնություն կնքելու միջոցով ավարտելը, որտեղ հաղթանակած կամ ռազմական գերակայություն ստացած կողմը պարտվող կողմին կստիպի գնալ տարածքային զիջումների, ընդ որում` այն չափով, որքանով կներեն հաղթանակած (ռազմական գերակայություն ստացած) պետության ռազմաքաղաքական ուժն ու միջազգային կշիռը պայմանագրի կնքման պահին (օրինակ` 1878թ. ընդամենը չորս ամիս տարբերությամբ կնքված Սան Ստեֆանոյի նախնական հաշտության պայմանագրի եւ Բեռլինի պայմանագրի` Ռուսաստանի ունեցած տարածքային տարբերությունները: Նախնականում այլ տարածքների հետ միասին Ռուսաստանին էին զիջվում նաեւ Ալաշկերտի հովիտն ու Բայազետ քաղաքը: Սակայն Բեռլինում ռուսական կողմը ստիպված էր տեղի տալ նշված տարածքների հարցում, քանի որ արդեն ուժերի այլ հարաբերակցություն էր ստեղծվել միջազգային քաղաքականության մեջ):
Այս գործիքակազմից առաջինը ղարաբաղյան պատերազմի դեպքում հասկանալի պատճառներով քննարկման ենթակա չէ: Երկրորդ ճանապարհը թե՛ պաշտոնական եւ թե՛ հանրային մակարդակներում բացառում են հենց հայկական կողմերը, քանզի այն դիտվում է միջազգային իրավունքի ամենակոպիտ խախտում: Այս գործիքից օգտվում են հատկապես հզոր տերությունները, քանզի` կախված միջազգային հարաբերություններում նրանց ունեցած ռազմաքաղաքական ուժից, իրենց իրականացրած օկուպացիան եւ անեքսիան այնուհետեւ հնարավորություն են ունենում ընդգրկելու միջազգային հարաբերությունների ոլորտ եւ լեգիտիմություն հաղորդելու ստեղծված ռազմաքաղաքական վիճակին: Սակայն ամեն դեպքում անեքսիան եղել եւ մնում է ռազմական ուժի եւ միջազգային քաղաքական շահերի հարաբերակցության գերին եւ միջազգային հարաբերություններում ուժերի հաշվեկշռում փոքր ճաքերի դեպքում իսկ կարող է լրջագույն խնդիրներ առաջացնել անգամ հզոր տերությունների շրջանում:
Վերջին գործիքը ղարաբաղյան պատերազմի դեպքում իրապես կիրառելի է եւ այսօր ընթացող բանակցությունների հիմքում ընկած է հենց այս տարբերակը: Սակայն այս դեպքում խոսք լինել չի կարող հաղթանակած կողմի` պատերազմի ընթացքում ձեռք բերած ողջ տարածքներն իր իրավասության տակ պահելու մասին, քանի որ այդ դեպքում հարկ կլիներ խոսել կապիտուլյացիոն ակտի կամ անեքսիայի մասին եւ ոչ երբեք` հաշտության (խաղաղության) համաձայնագրի: Միաժամանակ վերջինիս մասին խոսելիս հարկ է ուշադրություն դարձնել նաեւ այնպիսի էական հանգամանքների, ինչպիսիք են հաշտության կնքման պահին կողմերի ռազմաքաղաքական ուժն ու միջազգային կշիռը, որոնք հայկական կողմերին, որքան էլ ցավալի է, հնարավորություն չեն տալիս այսօր առաջադրելու տարածքային մաքսիմալիստական պահանջներ:
Պատերազմի միջոցով տարածքային ձեռքբերումներ իրականացնելու միջազգային քաղաքական գործիքների այս անդրադարձից հետո վերադառնանք մեր գլխավոր հարցին: Այն է` ղարաբաղյան խնդրում միակ կիրառելի գործիքի` հաշտության համաձայնագրի իրացմամբ ազատագրված տարածքների կամ դրանց մի մասի վերադարձը Ադրբեջանին կարո՞ղ է բնորոշվել որպես պետական դավաճանություն, իսկ համաձայնագիր ստորագրողները` պետական դավաճաններ:
Հարկ է նկատել, որ հաղթանակած պատերազմում թշնամուց ազատագրված կամ գրավված տարածքների մի մասը պարտված պետությանը վերադարձնելու հարցն ինքնին պետական դավաճանություն չի դիտվել ու չի դիտվում ոչ մի պետությունում: Օրինակ` վերջին 200 տարում տարածաշրջանում ընթացել են շուրջ մեկուկես տասնյակի հասնող փոքր ու մեծ պատերազմներ (ռուս-թուրքական, ռուս-պարսկական, թուրք-պարսկական, Առաջին համաշխարհային, հայ-վրացական, հայ-թուրքական, վրաց-խորհրդային եւ այլն): Դրանց թվում եղել են այնպիսիք, որոնք ուղեկցվել են պետությունների միջեւ տարածքային փոփոխություններ առաջացնող օկուպացիայով ու անեքսիայով: Սակայն բացարձակ մեծամասնության դեպքում պատերազմի ավարտի հիմնական իրավաքաղաքական գործիքը եղել է հաշտության համաձայնագիրը: Այդ համաձայնագրերով հաղթանակած պետություններն իրենց են միացրել պատերազմի արդյունքում ռազմակալած մեծ ու փոքր տարածքներ: Ընդ որում` նման բոլոր դեպքերում գրավված մնացած տարածքները պարտվող կողմին վերադարձնելու հարցը չի դարձել պետական դավաճանություն գործելու մեղադրանքի առարկա: Ուստի ղարաբաղյան խնդրում «ոչ մի թիզ հող թշնամուն» սկզբունքի դիրքերը` ենթատեքստում ունենալով այնպիսի ապացույցներ, ինչպիսիք են` «որքա՞ն արյուն է թափվել դրանք ազատագրելու համար» կամ` «դրանք մեր պատմական հողերն» են դրույթները, դուրս են տեսության եւ պրակտիկայի միջազգային քաղաքական դիտանկյունից: Նման թեզերն ազգային դավաճանություն գործելու տեսանկյունից եթե հիմնավոր են թվում, ապա բացարձակ անհաղորդ են պետական մտածողությանն ու հետեւաբար` պետական դավաճանությանը: Եվ, ուրեմն, պետական հարկադրանքի ուժով պայքարել ազգային դավաճանություն երեւույթի դեմ` խորթ է պետության գործառույթներին:
Այսպիսով` նման լրջագույն մեղադրանք, ինչպիսին պետական դավաճանությունն է, առանձին անձանց ներկայացնելու համար հարկ է ոչ թե անընդհատ կրկնել վերը մատնանշված ու նման կարգի դրույթներ, այլ փորձել ապացուցել, թե այս կամ այն շրջանի հանձնմամբ որքանով են վտանգվում Հայաստանի Հանրապետությունն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (բացարձակ չվտանգվելու մասին խոսք լինել չի կարող) ու նաեւ երկու հանրապետությունների որ պետական շահեր են վնասվում: Այնուհետ հարկ է քննել նաեւ այն հարցը, թե վտանգելու ու վնասելու տվյալ չափն արդյոք բավարա՞ր է հողերը վերադարձնելու համաձայնություն տված գործիչներին մեղադրելու պետական դավաճանության մեջ:
Ազատագրված հողերի հանձնումը եւ դավաճանությունը -2

(Շարունակելի)
Սարո Սարոյան
ՌԱՀՀԿ փորձագետ