Քաղաքական

08.07.2021 22:32


ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հանդիպել է Հայաստան դաշինքի կազմում ընդգրկված կուսակցությունների ղեկավարներին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հանդիպել է Հայաստան դաշինքի կազմում ընդգրկված կուսակցությունների ղեկավարներին

Այս շաբաթ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է Հայաստան դաշինքի կազմում ընդգրկված կուսակցությունների ղեկավարներին՝ քննության առնելու հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններին հաջորդած զարգացումներն ու հետագա առաջնահերթությունները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը:

Դեսպան Թրեյսին ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է հայաստանյան բարեփոխումների օրակարգին և հանձնառու է ամրապնդել ընդհանուր արժեքների վրա հիմնված երկկողմ գործակցությունը։

Դեսպանը նաև շեշտեց կառուցողական ընդդիմության, իրավունքի գերակայության և ժողովրդավարական գործընթացների նկատմամբ հարգանքի կարևորությունը։

Այս խորագրի վերջին նյութերը