Լրահոս

08.07.2021 22:16


Ավան-Առինջ թաղամասում Toyota Camry մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտին. վերջինս հոսպիտալացվել է

Ավան-Առինջ թաղամասում Toyota Camry մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտին. վերջինս հոսպիտալացվել է

Այսօր ժամը 19:40-ի սահմաններում Ավան-Առինջ թաղամասի Տաշքեդնի 2/5 հասցեի դիմաց Toyota Camry մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին: Ավելի ուշ նրան տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը