Քաղաքական

08.07.2021 21:48


Քաջարանի համայնքապետը ԱԱԾ Քննչական դեպարտամենտում չէ, նրա գտնվելու վայրի մասին հստակ տեղեկություն չի տրամադրվում. փաստաբան

Քաջարանի համայնքապետը ԱԱԾ Քննչական դեպարտամենտում չէ, նրա գտնվելու վայրի մասին հստակ տեղեկություն չի տրամադրվում. փաստաբան

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը ՀՀ ԱԱԾ Քննչական դեպարտամենտում չի գտնվում։ Նրա գտնվելու վայրի մասին որևէ հստակ տեղեկություն չի տրամադրվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը:

«Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին ԱԱԾ քննչական դեպարտամենտից տեղեկացրել են, որ նա պետք է ներկայացվի դեպարտամենտ, սակայն, թե երբ` անհայտ է»,-գրել է Վարոսյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ խուզարկություն է տեղի ունեցել Մանվել Փարամազյանի բնակարանում:

Այս խորագրի վերջին նյութերը