Լրահոս

08.07.2021 17:19


«Պապա՜, պա՜»․ զոհված հերոսի մանկահասակ որդին առաջին անգամ պապա է ասում՝ հոր նկարին դիպչելով (տեսանյութ)

«Պապա՜, պա՜»․ զոհված հերոսի մանկահասակ որդին առաջին անգամ պապա է ասում՝ հոր նկարին դիպչելով (տեսանյութ)

2020թ․ Արցախյան պատերազմի հերոս, ՀՅԴ անդամ Արշակ Մելիքյանի մանկահասակ որդին՝ Տիգրանը, որը նոր-նոր է բառեր արտաբերում, դիպչելով հոր նկարին՝ «պապա» է ասում։ Ցավ, ափսոսանք, հուզմունք․ որքան ճակատագրեր փոխեց հնարածին և կործանարար այդ պատերազմը։

Yerkir.am-ի հաղորդմամբ՝ Արշակ Մելիքյանը Պռոշյան գյուղից էր: ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտի կազմում ընդգրկվելով՝ նա պատերազմի առաջին իսկ օրերին ընկերների հետ մեկնել էր առաջնագիծ, մասնակցել Արցախի հյուսիսում գտնվող Վարնկաթաղի (Լուլասազ)՝ ռազմավարական կարեւոր նշանակության բարձունքի պաշտպանությանը, որտեղ եւ հերոսաբար զոհվել էր հոկտեմբերի 6-ի առավոտյան։

Արշակի զոհվելուց շուրջ երկու շաբաթ անց՝ հոկտեմբերի 23-ին, լույս աշխարհ է եկել նրա որդին, որին, կատարելով Արշակի ցանկությունը, կոչել են Տիգրան պապիկի անունով։

Այս խորագրի վերջին նյութերը