Մեկնաբանություն

08.07.2021 17:15


Գունավոր «խեղափոխության» ազգային առանձնահատկությունները

Գունավոր «խեղափոխության» ազգային առանձնահատկությունները

Գրեթե բոլոր «գունավոր հեղափոխություններն» էլ, անկախ այն բանից, թե երբ կամ որ երկրում են տեղի ունեցել, ունեն մի շարք բնութագրական նմանություններ: Ու հարցն այդ դեպքում միայն շարփյան «տեխնոլոգիաները» չեն՝ «սորոսական» ֆինանսավորմամբ զուգահեռված: Նմանություն է նաև «գունավոր հեղափոխության» թիրախ պետության թշնամիների կողմից՝ հատուկ ծառայությունների միջոցով, իրենց գործակալների կամ պարզապես վարձկանների ձեռքերով իշխանազավթումը:

Այս պարագայում մեզ հետաքրքրում են «գունավոր հեղափոխությունների» նմանությունները, այսպես ասենք՝ հետևանքների առումով: Հատկապես «հետխորհրդային տարածքի» երկրների «գունավոր» ապուշությունների հետևանքները բավականին մոտ և համադրելի են: Հասկանալի է՝ տեղական կամ ազգային որոշ առանձնահատկություններով:

Դիտարկենք բոլորին հայտնի վրացական, ուկրաինական և նիկոլի հակահայկական «խեղափոխությունները»:

Դրանց բոլորին հաջորդել են «խեղափոխված» պետությունների տարածքային կորուստները: Եվ, եթե Վրաստանն, օրինակ, այսպես թե այնպես Աբխազիան և Հարավային Օսիան կարող էր դեռ 90-ականների կեսերից կորցրած համարել, ապա Ուկրաինայի տարածքային կորուստները շոշոփելի կարելի է համարել, չնայած այդ երկրի խոշորությանը:

Ինչ վերաբերվում է արդեն 3 տարի ապուշացած Հայաստանին, ապա մեր «գունավոր-խեղափոխական» տարածքային կորուստները ոչ թե շոշափելի են, այլ՝ կենսական, եթե չասվի՝ ճակատագրական: Հայաստանում «գունավոր խելքամաղության» հետևանքով ու նիկոլի շնորհիվ կորցրեցինք Արցախի 75 տոկոսն ու Արցախի պետականությունը, Հայաստանի ապահովությունն ու անվտանգությունը, մի շարք գյուղեր, բուն ՀՀ տարածքի զգալի հատվածներ, որոնք թշնամու համար հարմար պլացդարմներ են լինելու՝ առաջիկա 1-2 տարվա ընթացքում վերսկսելիք պատերազմի ժամանակ: Կորցրեցինք, ըստ էության, Հայաստանի ինքնիշխանությունը:

Երկրորդ. բոլոր «գունավորված» երկրներում պարտադիր պայման է «խեղափոխական իշխանության» ընդգծված հակառուսականությունը: Հայաստանը բացառություն չէ: Ու որքան էլ նիկոլը փոխաբերական կամ անգամ եթե բառի ամենաուղիղ իմաստով՝ լիզի Պուտինի սապոգները, նիկոլի խամաճիկային և թրքահպատակ իշխանությունը շարունակում է լինել ուղնուծուծով հակառուսական: Գրեթե բոլոր ծայրահեղ հակառուսականները նիկոլի գրպանում են և նրա նոքյարության կարգավիճակում, ի լրումն՝ նիկոլի կառավարության կազմում:

Երրորդ. բոլոր «գունավոր» իշխանազավթումներն արվում են իբրև թե՝ կեղեքված ժողովրդի համար լավ կյանք ապահովելու, տնտեսական վերելքի տանելու ճվճվան լոզունգներով: Գրեթե բոլոր դեպքերում «գունավոր» կտակերությանը հաջորդում է շոշափելի տնտեսական անկում, կաթսա զարկող, վուվուզել փչող ուղեղաթափ եղած մարդ-ստամոքսների վիճակի վատացում: Հայաստանը դրա բացահայտ ցուցադրանքն է:

Չորրորդ. բոլոր «գունավոր խեղափոխությունների» դեպքում (դե, սցենարը նույնն է) հռչակվում է օլիգարխիայի դեմ պայքար, բայց դրա անվան տակ իրականացվում է սեփականության վերաբաշխում. «նախկիններին» փոխարինում են «գունավոր» կամ յուրային օլիգարխները, որոնք էլ ավելի կատաղի են հարստահարում և կեղեքում «դուխով» հարիֆներին, իսկ իրենք՝ «անկաշառ, ազնիվ» խեղափոխականները բացահայտորեն լափում են բյուջեն, «ժողովրդի փողերը», ինչ կարող են: Կասկածողները կարող են որպես լրացուցիչ փաստարկ դիտել Խաչատուր Սուքիասյանի՝ երջանկությունից փայլատակող օլիգարխիկ պատկերը, նիկոլի «առաջ տված» դոշերը ու մյուս՝ «ազնիվ-անկաշառ» պորտաբույծ-ձրիակերների կերած-խմած ռոժները:

Հինգերորդ. բոլոր «գունավոր» իշխանազավթումներն իրականացվում են արդարության, արդարադատության, դատական և իրավապահ համակարգերի բարեփոխման ճղճղան ու ճռճռան լոզունգներով: Իրականության մեջ «գունավորիստները» կամ «չալպտուրիկները», ինչպես նիկոլականների դեպքում է, բարեփոխման անվան տակ ուղղակիորեն կազմաքանդել են պետական այդ կառույցները, դատախազական ու քննչական մարմինները կոխել են իրենց ներբանի տակ, հիմա էլ ոմն Ջհանգիրյանի միջոցով դատական համակարգի մնացորդներն են ցանկանում ճխլել:

Զուգահեռաբար, «գունավորիստները»՝ իրենց օտարերկրյա տերերի, նիկոլենց դեպքում՝ «Արևմուտքի», այսինքն՝ Թուրքիայի առջև ստանձնած պարտավորություններին համապատասխան, ոչնչացնում են ուժային կառույցները, մասնավորապես, առաջին հերթին ԱԱԾ-ն, զուգահեռ՝ Զինված ուժերը, բանակը: Հայաստանում արդեն կարելի է ասել, այդ երկու ուղղությամբ էլ նիկոլը պարտավորությունները կատարել է:

Հա, վայ, «բարեփոխումների» մասին: Հանուն ժողովրդի բարեկեցության, «չալպտուրիկ» կամ «գունավոր» խեղափոխականները, օրինակ, ոստիկանական նոր ստորաբաժանումներ են ստեղծում կամ հները՝ թարմացնում: Եվ դա հրաշալի է. ստահակը, որ մի 5-6 տարի առաջ ամեն ելույթում ոռնում է ոստիկանապետության, ոստիկանների ահռեի մեծ թվի մասին, այժմ ինքն է անասելի ընդլայնել ոստիկանությունը, ըստ էության՝ Հայաստանում հաստատելով շիզոֆրենիկ-ոստիկանապետական ռեժիմ:

Ի դեպ, տեսանք «թարմացված» կամ «ծյունինգ արված» մենթերին: Հատկապես ավտոներն էին սիրուն նախշված, իսկը՝ «Ստիմորոլ» մաստակի տուփի նման:

Մի ծանոթ տաքսիստ նկատեց, որ՝ «ֆսյո, սրանից հետո ժողովրդի վիճակը կտրուկ կլավանա...», ու միասին սկսեցինք ծիծաղել հաջողված խայթոցի վրա:

Մի բան էլ. անխտիր բոլոր «գունավորիստները» ծայրահեղ թշնամական վերաբերմունք ունեն ավանդական արժեքների, մայրենի լեզվի, բնական՝ տղամարդ-կին հարաբերություն ունեցողների նկատմամբ, նրանց երազանքը լրիվ լգբտ դրոշ է՝ գույնզգույն, աստվածուրաց և ազգուրաց:

Ապագա, ասում են՝ կա: Բայց նման ընթացքով՝ այդ ապագայում ոչ հայ կա, ոչ էլ՝ Հայաստան:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը