Անգլիան և Ֆրանսիան 1939-1940 թվականներին պատրաստվում էին ռմբակոծել Բաքվի նավթահանքերը. հրապարակվել են նոր փաստաթղթեր
Անգլիան և Ֆրանսիան 1939-1940 թվականներին պատրաստվում էին ԽՍՀՄ դեմ համատեղ հարվածին և Բաքվի նավթահանքերի ոչնչացմանը: Սա հետևում է Մոսկվայում կայացած «Հայրենական մեծ պատերազմի նախաշեմին. 1 սեպտեմբերի 1939-22 հունիսի 1941» ցուցահանդեսում առաջին անգամ ներկայացված փաստաթղթերից, գրում է «Իզվեստիան»:
Անգլիան և Ֆրանսիան, 1939 թվականի օգոստոսին խորհրդա-գերմանական չհարձակման պայմանագրի ստորագրումից հետո, վախենալով Երրորդ ռեյխի ամրապնդումից՝ ԽՍՀՄ-ից նավթի մատակարարման պատճառով, ռազմական գործողություններ էին նախատեսում Խորհրդային Միության դեմ:
Փարիզն ու Լոնդոնը բազմահազարանոց զորքեր էին կենտրոնացնում Մերձավոր Արևելքում, իսկ Ֆրանսիան մտադիր էր օգտագործել կովկասցի լեռնցի էմիգրանտներին՝ խորհրդային Անդրկովկասում դիվերսիաների համար: Եվրոպական երկու պետությունները ցանկանում էին ռմբակոծել Բաքվի նավթահանքերը և Սև ծովի ափին գտնվող ԽՍՀՄ նավահանգիստները՝ Բաթումն ու Տուապսեն:
Նման տվյալներ է ձեռք բերել ԽՍՀՄ արտաքին հետախուզության փարիզյան նստավայրը: Այսպիսով՝ 1939 թվականի նոյեմբերին Խորհրդային Միության ներքին գործերի ժողովրդական կոմիսար Լավրենտի Բերիան տեղեկացրել է պաշտպանության ժողովրդական կոմիսար Կլիմենտ Վորոշիլովին անգլո-ֆրանսիական զորքերի` դեպի Արևելք գաղտնի ուղարկվելու մասին: Ֆրանսիայի հատուկ ծառայությունները տվյալներ էին հավաքում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի տարածքի տեղագրության, ճանապարհների վիճակի և բնական ռելիեֆի վերաբերյալ:
Նավթ արդյունահանող խորհրդային շրջանների դեմ առաջարկվող գործողությունը ստացել է Pike անվանումը: 1940-ի մարտին անգլո-ֆրանսիական գերագույն ռազմական խորհուրդը որոշել է հարված հասցնել Անդրկովկասին, մեկ ամիս անց Մեծ Բրիտանիայի վարչապետ Նևիլ Չեմբերլենը հայտարարել է, որ ԽՍՀՄ-ը փոխում է իր քաղաքական ուղղությունը Գերմանիայի նկատմամբ, գործողությունը չեղյալ է հայտարարվել: