Աշխարհ

08.07.2021 19:45


Եվրամիությունը լրացուցիչ միջոցներ կտրամադրի Թուրքիային սիրիացիներին ապաստան տալու համար

Եվրամիությունը լրացուցիչ միջոցներ կտրամադրի Թուրքիային սիրիացիներին ապաստան տալու համար

Եվրոպական խորհրդի նախագահ Չարլզ Միշելը հունիսի 24-25-ը կայացած ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով կիսվել է Եվրախորհրդարանի պատգամավորների հետ:

Միշելն, անդրադառնալով Արևելյան Միջերկրականի հարցին, նշել է, որ այդ տարածաշրջանում լարվածությունը թուլացել է, ինչն իր համոզմամբ, լավ նշան է:

Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, ապա նա շեշտել է, որ այդ երկրի նկատմամբ ԵՄ-ի քաղաքականությունը շարունակվելու է ձևավորվել դեմ առ դեմ, չափավոր և անշրջելի հարաբերություններ կառուցելու վրա:

Միշելը նաև հայտնել է, որ գագաթաժնաժողովի ընթացքում քննարկել են COVID-19-ին, միգրացիայի արտաքին հարաբերությունների ձևաչափին, տնտեսությունների վերականգնմանը, հիմնարար իրավունքներին և օրենքի գերակայությանն առնչվող հարցեր:

Նշելով, որ աշխատանքներ են սկսվել Մաքսային միության նորացման ուղղությամբ՝ Միշելը հիշեցրեց, որ ԵՄ հանձնաժողովը պայմանավորվել է լրացուցիչ միջոցներ հատկացնել Թուրքիային՝ սիրիացիներին հյուրընկալելու համար:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը