Լրահոս

08.07.2021 19:12


Հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի արդյունքում

Հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի արդյունքում

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների և վետերաների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 7-ին բաժին է ներկայացել 28-ամյա Նարեկ Պ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Այս խորագրի վերջին նյութերը