Մեկնաբանություն

08.07.2021 12:38


Նիկոլի «վարկանիշն»՝ ընդդեմ պետության

Նիկոլի «վարկանիշն»՝ ընդդեմ պետության

Ըստ ԿԸՀ–ի՝ Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկել է ընտրության մասնակիցների կեսից ավելին։ Այսինքն՝ ընտրատարածք մտնող ամեն երկրորդը կողմ է եղել թուրքի առաջ կզած Նիկոլին, կողմ է եղել պետության վերացմանը, կողմ է եղել, որ ՀՀ–ն կառավարի դիլետանտների ու անհայրենիքների բանակը։ Եվ վերջապես՝ կողմ է եղել դավաճանությանը։

Սա, կրկնենք, ըստ ԿԸՀ–ի։

Ինչ մնում է մյուսներին, ապա ամեն մեկն իր ձևով ու իր շահից ելնելով է արձագանքում ԿԸՀ–ի արձանագրածին։ Օրինակ՝ ընդդիմությունը դիմել է ՍԴ։ ՍԴ–ն ՍԴ–ություն կանի՞, թե՞ ոչ, դժվար չէ կռահել։

Նիկոլենք հաբռգել են ԿԸՀ–ի արձանագրածից հետո։ Այլ բան չէր էլ սպասվում։ «Անասնաֆերմայում» էլ խոզերն իշխանության գալուց հետո հաբռգեցին ու ոչխարների վրա հենվելով օգտվեցին լափամանից։

Դուրսը ևս արձագանքում է ԿԸՀ–ի արձանագրածին։ Թուրքիան ու Ադրբեջանը ցնծության մեջ են, քանզի առաջին անգամ մասնակցել են ՀՀ ընտրություններին իրենց թեկնածուով ու հաղթել են, այսինքն՝ Հայաստանի կապիտուլյացիան շարունակվել է։

Պուտինն էլ իր հերթին արձագանքեց ԿԸՀ–ի հայտարարած թվերին։ Նա երեկ փաստացի ասաց, որ Նիկոլի բարձր վարկանիշը «կակռազ» կօգնի, որպեսզի նա հազար ու մի «հետույքային» որոշումներ կայացնի։ Բայց Նիկոլին այդ «հետույքային» որոշումներն ու դրանց հետևանքները չեն հետաքրքրում։ Իրեն իր կաշին է հետաքրքրում։ Նա տոկոսներ «խփեց», որ կաշին փրկի։ Ի հաշիվ Հայաստանի ու Արցախի, ի ուրախություն Ադրբեջանի ու Թուրքիայի։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը