Լրահոս

08.07.2021 11:46


8 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 186 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

8 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 186 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հուլիսի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 186 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 225 987-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք:

Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5640-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 48 է, ընդհանուր առողջացածներինը՝ 217 381, փաստացի բուժվողներինը՝ 2966: Մեկ օրում արվել է 5093 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 1 220 466 թեստավորում:

Այս խորագրի վերջին նյութերը