Քաղաքական

08.07.2021 11:29


Արմեն Չարչյանը կմնա կալանավորված (տեսանյութ)

Արմեն Չարչյանը կմնա կալանավորված (տեսանյութ)

«Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանը կմնա կալանավորված։

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, մերժեց պաշտպանների բողոքը՝ անփոփոխ թողնելով Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։

«Դատարանը՝ Լուսինե Աբգարյանի նախագահությամբ մերժեց մեր բողոքը, մերժեց բավականին դողդողացող ձանով, ամեն ինչ էլ ընկալելի է, հասկանալի է, բայց իրավաչափ չէ։ Ամեն ինչ հասկանալի է՝ Ճնշումներ դատավավորների նկատմամբ, նոր որակի մոտեցումներ, բայց այդ ամենը կապ չունի իրավունքի հետ»,-ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։

Վարդևանյանը նշեց, որ բոլոր դեպքերում Վերաքննիչ դատարան էին եկել արդարադատության ակնկալիքով՝ կարծելով, որ իրավաբանություն են տեսնելու, սակայն, ապարդյուն․

«Դատարանի կողմից բոլոր հարցադրումները, որոնք հնչում էին, տպավորություն էին թողնում, որ կալանավորումը որպես խափանման միջոց պետք է վերացվեր։ Հերթական անգամ ունեցանք քաղաքական հետապնդման ագրեսիվ դրսևորման դեպքում պլանավորման ֆետիշացում»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը