Լրահոս

08.07.2021 08:04


Արագածոտնում խոտհունձի ժամանակ տրակտորը կողաշրջվել է, 28-ամյա տրակտորիստին վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց

Արագածոտնում խոտհունձի ժամանակ տրակտորը կողաշրջվել է, 28-ամյա տրակտորիստին վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց

Հուլիս 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 28-ամյա Ժորա Մկրտչյանը իր վարած «Բելառուս» մակնիշի տրակտորով Սարալանջ գյուղի հարակից դաշտում խոտ հնձելու ժամանակ կողաշրջվել է, տեղեկացնում է shamshyan.com–ը:

Վթարի հետևանքով Ժ. Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը