Լրահոս

17.04.2009 17:07


Ընտրական տեղամասերը պատրաստ են

Ընտրական տեղամասերը պատրաստ են

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Տաթև Օհանյանը «7 օր»-ին տեղեկացրել է, որ Երևանի ավագանու անդամների ընտրությունների անցկացման համար ձևավորվել է 439 ընտրական տեղամաս։

ԿԸՀ-ի հաստատած 2009թ. մայիսի 31-ի ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն՝ քվեարկության օրվա, տեղի և ժամանակի մասին ընտրողները պետք է ծանուցվեն քվեարկության օրվանից 3 օր առաջ։ Հաշվառում չունեցող քաղաքացիներն ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ հայտը մինչև մայիսի 10-ը կարող են ներկայացնել համայնքի ղեկավարին։  

Նախընտրական քարոզչությունն իրականացվելու է մայիսի 2-ից 29-ը։

 

Այս խորագրի վերջին նյութերը