Լրահոս

13.01.2011 16:15


Սերգեյ Լավրով. «Ղարաբաղի հակամարտությունը երկու-երեք բարդ խնդիր է պահպանում»

Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող այն երկրներից է, որոնք ջանքեր են գործադրում հակամարտող երկրների միջև համաձայնության հասնելու համար։ Այս մասին այսօր Մոսկվայում հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը։

-Մենք փորձում ենք լուծում գտնել երկու-երեք խնդիրների համար, որոնք, չնայած սակավաթիվ են արդեն լուծվածների համեմատ, սակայն ավելի բարդ են։ Ներկա պահին ամենակարևորը այդ գործընթացին չխանգարելն է։ Հենց որ սկսում են ներգրավվել այնպիսի կազմակերպությունների ամբիոնները, ինչպիսիք են ՄԱԿ-ը կամ ԵԱՀԿ-ն, հարցը գործնական քննարկումից անմիջապես վերածվում է հանրային բանավեճի։ Ցանկացած թեմայի քննարկման ժամանակ դա չի նպաստում տեսակետների մերձեցմանը, այլ ընդամենը ավելի է բարդացնում մոտեցումները և սրում կողմերի միջև եղած հակասությունները,-հայտարարել է ԱԳ նախարարը։

Նա նաև ավելացրել է, թե հիմնվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների աջակցության վրա՝ Ռուսաստանը կփորձի Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հարցում ավելի առաջ անցնել, քան անցյալ տարի էր։

Այս խորագրի վերջին նյութերը