Քաղաքական

07.07.2021 18:10


Բերման է ենթարկվել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը

Բերման է ենթարկվել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը

Քիչ առաջ ձերբակալվել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը։

«Հենց նոր, ապօրինի կերպով ձերբակալեցին Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին»,–գրել է նա:

Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն էլ ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Քիչ առաջ ՀՀ հատուկ քննչական ծառայություն բերման է ենթարկվել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։

Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հետապնդումները շարունակվում են»։

Այս խորագրի վերջին նյութերը