Լրահոս

07.07.2021 21:40


2021 թվականի հունիսը դասվել Է ամենաշոգերի թվին օդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ

2021 թվականի հունիսը դասվել Է ամենաշոգերի թվին օդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ

2021 թվականի հունիսը դարձել Է աշխարհում ամենատաքերից մեկը՝ բաժանելով 4-րդ տեղը 2018 թվականի հետ՝ 2016, 2019 և 2020 թվականների համանման ժամանակամիջոցներից հետո: Ինչպես հուլիսի 7-ին հաղորդվում Է Copernicus արբանյակային դիտազննման ծրագրի հաշվետվության մեջ, անցյալ ամիսը միջին հաշվով Ցելսիուսի 0,21 աստիճանով եղել Է ավելի տաք, քան 1991-2020 թվականների համանման ժամանակամիջոցներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

2021 թվականի հունիսը դարձել Է Եվրոպայում երկրորդ ամենատաք ամիսը 2019 թվականի հունիսից հետո՝ հասնելով իր առավելակետին տարածաշրջանի արևելյան մասում: Անցյալ հունիսի միջին ջերմաստիճանը Եվրոպայում եղել Է Ցելսիուսի 1,5 աստիճանով ավելի տաք, քան 1991-2020 թվակաների համանման ժամանակամիջոցներում: Անցյալ ամիսը նաև մի քանի ջերմաստիճանային ռեկորդներ Է սահմանել Հյուսիսային Ամերիկայի մի շարք շրջաններում՝ դառնալով այդ կերպ ամենատաք հունիսը մայր ցամաքում օդերևութաբանական դիտարկումների ամբողջ պատմության մեջ: Արկտիկական Սիբիրի շրջանում 2021 թվականի հունիսը մտել Է ամենաշոգ հունիսների հնգյակը՝ զբաղեցնելով չորրորդ տեղը 2018, 2019 և 2020 թվականներից հետո:

Ըստ որում Անտարկտիկայում ջերմաստիճանը եղել Է նորմայից ցածր: Բոլոր ներկայացված արդյունքները հիմնված են համակարգչային վերլուծության վրա՝ արբանյակներից, նավերից, ինքնաթիռներից և ամբողջ աշխարհի օդերևութաբանական կայաններից ստացված զանազան չափումքների օգտագործմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը