Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել են 750 արցախցիներ, որոնցից 81-ը քաղաքացիական անձինք են
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 2020-ի սեպտեմբերի 27-ից զոհվել է 750 Արցախի քաղաքացի, վիրավորում է ստացել 163 քաղաքացիական անձ, գերեվարված և գերությունից վերադարձած 103 անձանցից 23-ը Արցախի Հանրապետության քաղաքացիներ են։
Այս մասին տեղեկացրել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ հրապարակելով տվյալներ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված, անհետ կորած, գերեվարված և գերությունից վերադարձած Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձանց վերաբերյալ։
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի սեպտեմբերի 27-ին մեկնարկած փաստահավաք աշխատանքների արդյունքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել է Արցախի Հանրապետության 750 քաղաքացի, որոնցից 81-ը քաղաքացիական անձինք են: Նրանցից 42-ը զոհվել են ադրբեջանական զինված ուժերի հեռահար հարվածների, ներառյալ՝ հրթիռակոծության, հրետակոծության, ռմբակոծության, դիվերսիոն խմբերի հրազենային կրակոցների հետևանքով, 39-ը՝ ադրբեջանական գերության կամ առնվազն վերահսկողության ներքո՝ ֆիզիկական բռնության, դանակահարության, գլխատման, հրազենային կրակոցի կիրառմամբ։ Զոհված զինծառայողների թիվն ընդգրկում է այն անձանց, որոնց վերաբերյալ տվյալները փոխանցվել են «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ։
Վիրավորում են ստացել 163 քաղաքացիական անձինք։ Վիրավորում ստացած զինծառայողների հստակ թիվը այս պահին ՄԻՊ-ի մոտ առկա չէ։
Հաստատված տվյալներով՝ Արցախի Հանրապետության 83 բնակիչ համարվում է անհետ կորած, որոնցից 23-ը քաղաքացիական անձինք են։
Գերեվարված և գերությունից վերադարձած 103 անձանցից 23-ը Արցախի Հանրապետության քաղաքացիներ են։