Խնձորեսկ գյուղից արդեն մոտ 60 երիտասարդ է դուրս եկել. Առուշ Առուշանյանը՝ արտագաղթի մասին
Վերջերս Խնձորեսկի վարչական շրջանի ղեկավարը ներկայացրեց, որ արդեն մոտ 60 երիտասարդ գյուղից դուրս է եկել։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը՝ անդրադառնալով արտագաղթի թեմային։
Նրա խոսքով սա պայմանավորված է նրանով, որ մեր ազատագրած պատմական հայրենիքը կորցնելուց հետո նրանք այնտեղ էլ աշխատանք չունեն։
«Բացի այդ այս մթնոլորտը, այս իրավիճակը մարդկանց թույլ չի տալիս, որ հասկանան, թե ինչ անելիք ունեն այստեղ։ Ոստիկանությունն ամեն օր գյուղերից մարդ է տանում-բերում, մարդկանց թիմերի են բաժանում։ Մեր պայքարը Գորիսում եղել է, որ մերոնքական, ձերոնքական խնդիրներ չլինեն և հասել ենք արդյունքի, բայց հիմա նորից նույն վիճակն է, քաղաքը երկու թիմի են բաժանել ու փորձում են հասարակությունը պառակտել։ Վաղն այդ պառակտված հասարակությունով ո՞նց պետք է գնանք, պաշտպանենք Սյունիքը»,-նշեց Առուշ Առուշանյանը։

Աղբյուր` Փաստինֆո