Իսակովի պողոտայում բախվել են Porsche Cayenne-ն ու Mercedes CLՏ 500-ը. կան վիրավորներ
Այսօր՝ հուլիսի 7-ին,խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ «Մուլտի Լեո» գազալցակայանի դիմաց, բախվել են դեռևս չճշտված անձի կողմից վարած Porsche Cayenne մակնիշի և Երևանի բնակիչ՝ 27-ամյա Սևադա Սարգսյանի վարած Mercedes CLS 500 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը, որից հետո կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է Poersche-ի վարորդի ինքնությունը։
Իսակովի պողոտայում բախվել են Porsche Cayenne-ն ու Mercedes CLՏ 500-ը. կան վիրավորներ
Այսօր՝ հուլիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ «Մուլտի Լեո» գազալցակայանի դիմաց, բախվել են դեռևս չճշտված անձի կողմից վարած Porsche Cayenne մակնիշի և Երևանի բնակիչ՝ 27-ամյա Սևադա Սարգսյանի վարած Mercedes CLS 500 մակնիշի ավտոմեքենաները։