Այսօրվա իշխանությունը տեռորիստական խմբավորում է և պատանդ է վերցրել մի քանի միլիոնանոց հայությանը, անում է այն, ինչ անում է. Դավիթ Սահակյանց (տեսանյութ)
Փաշինյանն ինքն իր համար արդեն հանձնել է Արցախը: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց հայ ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը:
Նրա խոսքով՝ հակահայն անում է իր գործողությունը, այդտեղ ամեն ինչ իրենց լոգիկաի մեջ է. «Նորից առաջացել է այն ալիքը՝ արցախցի-հայաստանցի, դա էլ է մտնում այդ լոգիկայի մեջ, իրենք այդպես են մտածում, այդպես են համառորեն կարծում և ամեն անգամ այդ կրակի մեջ փորձում են փայտ գցել և արթնացնել այն վատը, ինչը կա մեր հասարակության մեջ: Դրանով են իրենք զբաղված, դա է իրենց ֆունկցիան»,-ասաց Սահակյանցը:
Ռեժիսորը նշեց՝ կարծում էր, որ ինչ-որ բան կփոխվի, գոնե հավասարը հավասարի կավարտվեր ընտրությունները. «Կարծում եմ՝ հենց այդպես էլ եղել է ընտրության արդյունքները: Կարծում եմ, որ բոլոր կեղծիքները, լցոնումները, ձայներ նվիրելը եղել է որոշ կուսակցությունների կողմից: Օրինակ ինձ համար նոսենս է, ինչպես կարող էր ԲՀԿ-ն չմտնել խորհրդարան՝ ունենալով իր էլեկտորատը: Միգուցե Բարգավաճը գնացել է գործարքի, չեմ կարող ասել, հանուն բիզնեսի կամ խնամիական ինչ-որ կապերի»:
Նրա խոսքով՝ ընտրություններում եղել է այն, ինչի մասին խոսել են, չնայած որ իրենց վստահեցրել են՝ այդպիսի բան չի կարող լինել:
«Շատ ենք լսել, որ կեղծել են, բայց լսում էինք պատասխան, որ հնարավոր չի այսօրվա պայմաններում: Լավ էլ հնարավոր է, արեցին ամեն ինչ: Որովհետև Նիկոլ Փաշինյանի վերջին հավաքից երևում էր, որ նա հասկանում է՝ կամ-կամ է լինելու: Այդ գիշեր միգուցե շատ լուրջ խոսակցություններ է ունեցել բոլոր այն մարդկանց հետ, ովքեր պատասխանատու են ձայն բերելու»,-ասաց Սահակյանցը:
Նրա խոսքով՝ հետո շատերը հասկացան, որ կեղծվել են ընտրությունները: «Կարծում եմ, որ այսօրվա իշխանությունը տեռորիստական խմբավորում է, և պատանդ է վերցրել մի քանի միլիոնանոց հայությանը, անում է այն, ինչ անում է»,-ասաց Սահակյանցը:

Մանրամասները՝ տեսանյութում։
Աղբյուրը՝ tert.am