Լրահոս

07.07.2021 11:48


Արման Խաչատրյանը հեռանում է ԲԴԽ-ից

Արման Խաչատրյանը հեռանում է ԲԴԽ-ից

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ, Դատական ծառայության առաջին դասի խորհրդական Արման Խաչատրյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։

Խաչատրյանին կփոխարինի լրագրող Լիլիթ Շաբոյանը։

«Այսօր Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարին ազատման դիմում եմ ներկայացրել:

Բարձրագույն դատական խորհրդի, դատական իշխանության վերաբերյալ ձեզ հետաքրքրող հարցերը կարող եք ուղղել դատական իշխանության պաշտոնական կայքում՝ www.court.am–ում նշված էլեկտրոնային հասցեներով և հեռախոսահամարներով:

Սիրելի գործընկերներ, ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել բոլորիդ առողջ և կառուցողական համագործակցության համար:

Շնորհավորում եմ նաև մեր գործընկերուհուն պետական ծառայության անցնելու կապակցությամբ: Լիլիթ Շաբոյան, բարի ծառայություն եմ մաղթում», -գրել է Խաչատրյանը։

Աղբյուրը`aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը