Երևան-Երասխ ավտոճանապարհին «Samand» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ճամփեզրով անցնող առվակը
Հուլիսի 6-ին` ժամը 20։52-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Շահումյան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 32-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում «Samand» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ռ․, ծնված 1966 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ճամփեզրով անցնող առվակը․ տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և մոտեցրել ավտոքարշակին: