Քաղաքական

07.07.2021 10:59


Ապօրինություն՝ ԵՊՀ-ում․ հերթական սկանդալն է հասունանում․ «Իրավունք»

Ապօրինություն՝ ԵՊՀ-ում․ հերթական սկանդալն է հասունանում․ «Իրավունք»

«Մամուլում տարածված տեղեկու­թյունների համաձայն՝ ԵՊՀ-ի ու­ղիղ կառավարման նպատակով ՀՀ կառավարության կողմից ստեղծված երեք անգամից կազմված խումբը` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և Մարդու իրավունքների եվ­րոպական դատարանում ՀՀ ներ­կայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, մտադիր են ուրբաթ օրը ԵՊՀ ռեկտորի ԺՊ նշանակել ԱԺ յոթերորդ գումարման «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանին: Ի դեպ, վեր­ջինս տևական ժամանակ զբաղված էր մի­այն հերքելով, թե չի հավակնում այդ պաշ­տոնին: Բայց այս անգամ չհաջողվեց նրա­նից պարզարանում ստանալ, հեռախոսազանգերին նա համառորեն չի պատասխա­նում: Այդուհանդերձ, թե որքանով է իրա­տեսական Հովհաննիսյանի հնարավոր նշանակումը, «Իրավունքը» հետաքրքրվեց ԵՊՀ հանրային կապերի ծառայության գլխավոր մասնագետ, «Քաղաքացու իրա­վունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանից:

-Նախ նշեմ, որ Հովհաննես Հովհան­նիսյանի նշանակման մասին լու­րեր սկսեցին տարածվել անմիջա­պես «հեղափոխությունից» հետո, բայց այն ժամանակ իր նշանակումն իրատեսական չէր: Առաջինը, որովհետև կամ գործող ռեկ­տոր, և երկրորդ՝ նա չուներ դոկտորի կո­չում: Եթե չեմ սխալվում, նա դոկտորի կո­չում ստացավ 2019 թվականի փետրվարին: Սակայն, ռեկտորի պաշտոնի համար անհրաժեշտությունների դոկտոր, այլ նաև ունենալ պրոֆեսորի կոչում: Փաստորեն, հիմա նա ունի դոկտորի կոչում, բայց պրոֆեսորի կոչում չունի: Այսինքն՝ եթե հանկարծ նշա­նակվի, այն կլինի ապօրինի և ոչ իրավաչափ: Մինչդեռ իմ տե­ղեկություններով ևս կառավա­րական եռյակը ցանկություն է հայտնել հենց նրան տեսնել ռեկ­տորի ԺՊ-ի պաշտոնում:

-Իսկ ի՞նչ տրամադրություններ կան Հոգաբարձուների խորհրդի շրջանում Հով­հաննիսյանի հնարավոր նշանակման վերաբերյալ:

-ԵՊՀ-ում Հոգաբարձուների խորհուրդ հիմա ընդհանրապես չկա և դրանով է պայմանավորված կառավարության նա­խաձեռնած այս քայլը: Կառավարությունը որոշել է ուղիղ կառավարում սահմանել ԵՊՀ-ի վրա, ինչի համար էլ ստեղծվել է եռյակից բաղկացած հատուկ հանձնաժո­ղովը: Կարծում եմ՝ հետագայում պետք է ձևավորվի նաև Հոգաբարձուների խոր­հուրդ, բայց սկզբի՞ց կնշանակեն ռեկտոր, հետո' Հոգաբարձուների խորհուրդ, թե՞ հակառակը, ճիշտն ասած, այս իշխանու­թյունից ամեն ինչ սպասելի է:

-Փաստորեն, ստացվում է, որ վերոնշյալ նշանակման դեմ զսպող որևէ օղակ բուհում չկա՞:

-Նախօրոք զսպել չի լինի, որովհետև այս իշխանության գործելաոճն է փաստի առաջ կանգնեցնելը: Բայց հետագայում այդ նշանակման հետ կապված անձամբ ես պատրաստվում եմ իրավական գործընթաց սկսել և բողոքարկել դատական կարգով»,-գրում է թերթը։

Այս խորագրի վերջին նյութերը