Մեկնաբանություն

06.07.2021 17:52


Խայտառակ անգործություն Շենգավիթի անձնագրային բաժնում. ապագա չկա՛ (լուսանկար)

Խայտառակ անգործություն Շենգավիթի անձնագրային բաժնում. ապագա չկա՛ (լուսանկար)

Նիկոլ Փաշինյանի խոստացած ապագան երևում է ամեն տեղ: Մասնավորապես՝ Երևանի անձնագրային և վիզաների վարչության Շենգավիթի բաժանմունքում:

Մեր խմբագրությանը դիմած քաղաքացիներից մեկը ներկայացրել է թե ինչն ինչոց է:

Բաժանմունքը գործնականում չի գործում: Նախատեսված 8 պատուհաններից ՀՀ հպարտ ու ոչ այնքան հպարտ քաղաքացիներին սպասարկում են միայն երկուսը: Ներկայացվում են տարբեր պատճառաբանություններ, թե ինչու չկան մյուս աշխատակիցները, բայց դրանք հեքիաթներ են:

Աշխատող պատուհանների ջահել աչոնիկները անշտապ ընդունում են քաղաքացիներին: Արդյունքում՝ հսկայական հերթեր են կուտակվում, այն էլ՝ այս շոգի ու չհովացնող «կոնդիցիոների» պայմաններում: Դիմակներ գրեթե ոչ մեկը չի կրում. կորոնավիրուսն այստեղ իրեն զգում է ինչպես ձուկը ակվարիումի մեջ: Իսկական հերթային «արմագեդոն»:

Ու եթե սրան գումարում ենք նաև քաշքշուկը և արհեստական խոչընդոտները՝ այս սենյակ մտնել, գնալ պետի մոտ, հերթ կանգնել բոլոր հնարավոր սենյակների մոտ, չաշխատող (թուղթը վերջացել է և սպասում են բերելուն) վճարման համակարգի մոտ հերթ պահել և այլն, ապա պատկերն ամբողջական է դառնում:

Ժողովրդի անունից խոսող ու ժողովրդին ծառայող այս իշխանության պայմաններում այլ բան չէր էլ սպասվում: Ինչպես ասում են՝ ապագա կա: Այսինքն՝ չկա՛:

Պետրոս Ալեքսանյան

3 (1) 4

Այս խորագրի վերջին նյութերը