Արմեն Չարչյանը տեղափոխվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանըտեղափոխվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը, հավելելով, որ նրան տեղափոխել են հուլիսի 3-ին:
«Այնպես չէ, որ նրա առողջական վիճակը լավ է: Ունի շաքարային դիաբետ»,-ասաց Ալեքսանյանը:
Պաշտպանի խոսքով` երբ Չարչյանին տեղափոխում էին քրեակատարողական հիմնարկ, կար բժշկի կողմից տրամադրված համապատասխան ուղեգիր, որ նա բժշկական հսկողության կարիք ունի, և այդ բժշկական հսկողությունը փաստացի նրան այս պահի դրությամբ չի ապահովվում:
«Արդեն ձեռնարկվում են համապատասխան միջոցներ Դատապարտյալների հիվանդանոց տեղափոխելու համար»,-հավելեց Ալեքսանյանը:
Արմեն Չարչյանը տեղափոխվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը տեղափոխվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը, հավելելով, որ նրան տեղափոխել են հուլիսի 3-ին: