Այն մարդկանց դիմաց, ովքեր 20 տարի կամ ցմահ նստած են Ադրբեջանում, Փաշինյանն ի՞նչ է նվիրելու. ևս 2-3 քարտեզ, և վերջ, այդ մարդկանց բերելու մտադրություն չունի՞. ադրբեջանագետ
Ալիևը միշտ մարդավաճառքով է խոսել Եվրոպայի հետ, արտաքին աշխարհի հետ, նա անգամ իր քաղբանտարկյալներին էր վաճառում եվրոպացիներին: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին:
«Ալիևի համար շատ նորմալ երևույթ է մարդուն առևանգել և այդ մարդուն ազատ արձակելու դիմաց որոշակի պահանջներ ներկայացնել ու ստանալ: Ինչ վերաբերում է հայ ռազմագերիների վերադարձին, ես շնորհավորում եմ նրանց ընտանիքի անդամներին, հատկապես՝ ծնողներին, բայց այս աշխարհում ամեն ինչ իր գինն ու արժեքն ունի: Նիկոլ Փաշինյանն առևտուր է անում Իհլամ Ալիևի հետ, դա ինչպես մի բնակարանի փողով գնի վերարկուի կոճակ»,-ասաց ադրբեջանագետը:
Ադիբեկյանի մեկնաբանությամբ՝ մինչև ընտրություններ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ հուսով է՝ տղաներն իրեն կներեն, որ ևս մի քանի ամիս մնան գերության մեջ, մինչև ինքը դառնա վարչապետ և լուծի այդ հարցը:
«Գերությունից վերադարձել են տղաներ, ովքեր Ադրբեջանի կողմից ստացել էին մինչև 6 ամիս անազատություն: Այսինքն՝ ամենաուշը կես տարի հետո այդ տղաները պետք է հայտնվեին տանը, այսինքն՝ այդ ներողամտությունը, որ Փաշինյանը խնդրում էր, դա այդ մի քանի ամիսն էր, երբ գերիները առանց որևէ վճարի ու հատույցի պետք է հայտնվեին տանը: Հիմա հարց, եթե նրանք մերկացնում են մեր ամբողջ անվտանգության գոտին, որին մենք պիտի նաև միացնենք այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը գլխատում է հայոց բանակը, այսինքն հմուտ, հայրենասեր ու պրոֆեսիոնալ կադրերին հեռացնում է աշխատանքից և լցոնում է անգրագետ կադրերով, մերկացնում է անվտանգության գոտին՝ վճարելով այն բանի համար, ինչն անվճար այսպես, թե այնպես ստանալու է»,-ասաց Ադիբեկյանը:
Ադիբեկյանը ասաց՝ այն մարդիկ, ովքեր 20 տարի կամ ցմահ նստած են Ադրբեջանում, դրա դիմաց Փաշինյանն ի՞նչ է նվիրելու. «Քարտեզնե՞րը: Եւս 2-3 քարտեզ, և վերջ. ինչի՞ դիմաց է նա բերելու այդ մարդկանց, թե՞ Փաշինյանն այդ մարդկանց բերելու մտադրություն չունի: Կամ երբ նա այդ քարտեզները հանձնում է 15 հոգու դիմաց, ու երբ թուրքերը ադրբեջանցիները ու նաև արդեն պակիստանցիները գան մտնեն այդ բնակավայրեր, ու վերացնեն 15 կամ 150 ընտանիք, Փաշինյանն ի՞նչ է պատասխանելու, էլի չոքելու է ու ասի մեղավորը ես եմ, բայց պատասխանատվություն չե՞մ կրելու»,-ասաց ադրբեջանագետը:

Աղբյուրը՝ tert.am