Ոռոգման մասին խոսելն արդեն ավելորդ է, ցանքերն արդեն փչացել են. Փոխհատուցման մասին պետք է խոսենք. Ազատանի համայնքապետ
Շիրակի մարզի Ազատան գյուղում ոռոգման խնդիրը շարունակում է արդիական մնալ։ Գյուղի բնակիչներն այսօր հանդիպել են մարզպետի հետ, ներկայացրել իրենց մտահոգությունները։
«Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյանն ասաց, որ մարզպետի հետ հանդիպման ընթացքում որոշում է կայացվել, որ ջրային տեսչության պետական կոմիտեի նախագահը մարզ այցելի՝ հարցին լուծում տալու նպատակով։
«Վաղը ջրային տեսչության պետական կոմիտեի նախագահը 4 օրով պետք է մարզ գա։ Միջգերատեսչական հանձնաժողով է ձևավորվել, պետք է գան և փոխհատուցման մասին խոսենք, ոռոգման մասին խոսելն արդեն ավելորդ է»,-ասաց Վարդան Իկիլիկյանը։
Գյուղը մինչ օրս ոռոգման ջուր չի ունեցել։ Գյուղապետը նկատում է՝ հիմա պետք էլ չէ, քանի որ ցանքերն արդեն փչացել են։ Գյուղի բնակիչների մոտ 30 տոկոսն է միայն հասցրել 1-2 անգամ ոռոգել, շատերն ընդհանրապես չեն ոռոգել, սակայն 1-2 անգամ ցանքատարածքները ոռոգելով խնդիրը չի լուծվի։
«Այս ընթացքում ում ձեռքն ինչ ընկել ոռոգել է, բայց ընդամենը 1-2 անգամով կարտոֆիլ չեն աճեցնում։ Մոտ 8-10 անգամ պետք է ոռոգեն, իսկ ջրամբարում ջուր չկա, ինչո՞վ պետք է ոռոգեն»,-ասաց Վարդան Իկիլիկյանը։
Գյուղը մոտ 600-700 հա ցանքատարածություն ունի, թե ինչքանն է փչացել, գյուղապետը դժվարացավ ասել, նշեց, որ ընթացքում պարզ կդառնա։
Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ է, ինչ Շիրակի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ պարբերաբար փակում են Գյումրի-Երևան ճանապարհը և բողոքի ակցիա իրականացնում ոռոգման ջրի խնդրի հետ կապված։ Այս համայնքները սնուցվում են Կառնուտի ջրամբարից, սակայն ինչպես նշում են բնակիչները և համայնքապետերը, այս տարի ջրամբարն ուշ են լցրել, ինչի հետևանքով բավարար քանակությամբ ջուր չկա և այսօր նրանք իրենց դաշտերը ոռոգելու ջուր չունեն։