Քաղաքական

06.07.2021 14:51


«Հայաստան» դաշինքը այս իշխանության խորհրդարանական խմբակցության հետ որևէ համագործակցության, կուլիսային պայմանավորվածության չի գնալու, դա պարզապես բացառում ենք․ Սաղաթելյան (տեսանյութ)

«Հայաստան» դաշինքը այս իշխանության խորհրդարանական խմբակցության հետ որևէ համագործակցության, կուլիսային պայմանավորվածության չի գնալու, դա պարզապես բացառում ենք․ Սաղաթելյան (տեսանյութ)

Բացառում ենք, որ միայն ՀՅԴ-ն մտնի խորհրդարան։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ «Հայաստան» դաշինքը կկայացնի որոշում, որը կլինի ՍԴ-ի եզրակացությունից հետո։ «Եթե գանք եզրակացության, որ մանդատները վերցնելով՝ մեր պայքարին նոր ուժ ենք տալիս, օգտվելու ենք նաև խորհրդարանական ընդդիմության գործիքակազմից և հնարավորություններից։ Որոշման հիմքում դրված է լինելու մեր պայքարի հաջողության տրամաբանությունը»,-ասաց նա։

Սաղաթելյանն ընդգծեց՝ ընտրությունների ավարտի սկզբնական փուլում քննարկվել է մանդատները չվերցնելու տարբերակը, սակայն այժմ հակված են վերցնել, վերջնական դիրքորոշում կհայտնեն ՍԴ որոշումից հետո։

Վերջինս նշեց՝ օրենքի պահանջ է, որ ընդդիմությունն ԱԺ-ում պետք է ունենա փոխխոսնակ, և նրա խոսքով՝ այդ հնարավորությունը ևս օգտագործելու է ընդդիմության օրակարգն առաջ տանելու համար։ Նաև՝ երեք հանձնաժողովների նախագահներ լինելու են «Հայաստան»-ից։

«Կարող եք վստահ լինել, որ «Հայաստան» դաշինքը այս իշխանությա խորհրդարանական խմբակցության հետ որևէ համագործակցության, կուլիսային պայմանավորվածության չի գնալու, դա պարզապես բացառում ենք»,-ասաց նա։

Սաղաթելյանը հայտարարեց՝ Վարդենիսի շրջանի Կութ գյուղում, որի տարածք ադրբեջանցիներ են մտել, բնակիչները քվեարկել են այսօրվա իշխպանությանը։

«Այսօրվա իշխանությունը թուրքին մտցրել է այդ մարդկանց տուն․ զրկվել են իրենց վերջին ապրուստից ու քվեարկել են այսօրվա իշխանությանը։ Սա նշանակում է՝ 20 տարվա ազգային արժեքների դեմ պայքարը, ազգային դիմադրողականության քայքայումը հասցրեց նրան, որ մեր ժողովուրդը կորցրել է իր ինքնության իմունիտետը, ուրիշ պատճառ չես կարող բերել»,-ասաց նա։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը