Աշխարհ

06.07.2021 18:15


ԱՄՆ-ում սատկել է աշխարհի ամենաբարձրահասակ ձին

ԱՄՆ-ում սատկել է աշխարհի ամենաբարձրահասակ ձին

ԱՄՆ-ում 20 տարեկանում սատկել է Բիգ Ջեյք անունով աշխարհի ամենամեծ ձին, հայտնում է WMTV-ն:

2010 թվականին Բիգ Ջեյքը հայտնվել էր Գինեսի ռեկորդների գրքում. նրա հասակը 210 սանտիմետր էր: Ջեյքի ցեղատեսակը բրաբանսոնն է (բելգիական ծանրաքարշ). որպես կանոն, դրանք խոշոր եւ մկանուտ ձիեր են, բայց նույնիսկ դրանք են հազվադեպ այդքան մեծանում, նշում է հեռուստաալիքը:

Վիսկոնսին նահանգում գտնվող ֆերմայի տերերը, որտեղ ապրում էր ձին, սգում են նրա մահը եւ նրան անվանում «ծայրահեղ տաղանդավոր» եւ «ազնվացեղ» կենդանի: Նրա տերը նշում է, որ Ջեյքն իր համար ավելին էր, քան ընտանի կենդանի, եւ հարաբերությունները «յուրահատուկ» էին:

«Ջեյքը սուպերսթար էր, եւ ես դա չեմ ասում միայն այն պատճառով, որ նա մերն էր»,-ասել է Սմոքի Հոլլոու ֆերմայի սեփականատեր Ջերի Գիլբերտը:

Այս խորագրի վերջին նյութերը