Գյուղը, որտեղից ադրբեջանցիները 80 գլուխ անասուն է տարել, գնացել ու ընտրել են այսօրվա իշխանությանը․ Սաղաթելյան (տեսանյութ)
Վարդենիսի Կութ գյուղում, որտեղ ադրբեջանցիները մտել են գյուղի տարածք, ընտրություններից մի շաբաթ առաջ գյուղից մոտ 80 գլուխ անասուն անցավ թշնամուն: Այդ գյուղում քվեարկեցին այսօրվա իշխանությանը: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:
Սաղաթելյանի խոսքերով, պետք է հասկանալ դրա տրամաբանությունը. «Այսօրվա իշխանությունը բերել մտցրել է մարդկանց տունը, նրանք զրկվել են վերջին ապրուստից ու այդ մարդիկ գնացին քվեարկեցին այսօրվա իշխանությանը:
Սա նշանակում է, որ այս 20 տարվա տոտալ պայքարը՝ հակաղարաբաղյան, ազգային արժեքների, այս վերջին 3 տարվա ընթացքում մեր ազգային դիմադրողականության քայքայումը բերեց հասցրեց սրան, որ այսօր մեր ժողովուրդը կորցրել է իր ինքնության իմունիտիտը: Այլ տրամաբանություն կամ բացատրություն չես կարող բերել»:
Նա նաև ասաց, որ 12 օրվա ընթացքում չկարողացան չեզոքացնել այն սուտը, որը տարիներ շարունակ սնուցվել է հասարակությանը. «Մենք չկարողացանք պատկերը փոխել ու իրականությունը հասցնել հասարակությանը»:

Աղբյուրը՝ analitik.am