Լրահոս

06.07.2021 12:17


3 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 55 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

3 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 55 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հուլիսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 55 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 225 661-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 4530 է:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հուլիսի 5-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1101 է, մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5631-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 52 է, ընդհանուր առողջացածներինը՝ 217 250, փաստացի բուժվողներինը՝ 2780: Մեկ օրում արվել է 3907 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 209 287 թեստավորում:

Այս խորագրի վերջին նյութերը