Լրահոս

06.07.2021 11:16


Արմավիրի մարզում վթարի է ենթարկվել աշակերտներ տեղափոխող Mercedes Sprinter-ը. երեխաները վերադառնում էին Աշտարակի ձորից

Արմավիրի մարզում վթարի է ենթարկվել աշակերտներ տեղափոխող Mercedes Sprinter-ը. երեխաները վերադառնում էին Աշտարակի ձորից

Հուլիսի 5-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 37-ամյա Հայկ Ալեքսանյանի վարած ВАЗ 2106 մակնիշի և 45-ամյա Հայկ Սաֆարյանի վարած Mercedes Sprinter մակնիշի միկրոավտոբուսը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Mercedes Sprinter-ի մեջ եղել է մոտ 20 երեխա, ովքեր սովորում են Էջմիածնի տարբեր դպրոցներում և Աշտարակի ձորից, որտեղ գնացել էին հանգստի նպատակով, վերադառնալիս են եղել:

Այս խորագրի վերջին նյութերը