Լրահոս

06.07.2021 10:25


15 000 դոլար, 16 000 ռուբլի, 200 եվրո և 2,5 մլն դրամ․ Տավուշում թալանել են դպրոցի ուսուցչուհու բնակարանը

15 000 դոլար, 16 000 ռուբլի, 200 եվրո և 2,5 մլն դրամ․ Տավուշում թալանել են դպրոցի ուսուցչուհու բնակարանը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչան վարչությունում առանձնապես խոշոր չափի գողության փաստով հարուցվել է քրեական գործ:

Քրգործը հարուցվել է հուլիսի 1-ին Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 65-ամյա Ս. Սանթրոսյանի ահազանգի փաստով:

Այդ օրը՝ ոստիկանության Դիլիջանի բաժին է ահազանգել Ս. Սանթրոսյանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 16:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր տան առաջին և երկրորդ հարկերի մուտքի դռները, մտել ներս, տունն ամբոջովին տակնուվրա արել և ննջասենյակի պահարանից հափշտակել պայուսակում եղած գումարները:

Ժամանած ոստիկաններին և քննիչներին Ս. Սանթրոսյանը հայտնել է, որ հափշտակել են 15 հազար ԱՄՆ դոլար, 16 հազար ՌԴ ռուբլի, 200 եվրո և 2 մլն 500 հազար դրամ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, գողին կամ գողերին և գողոնը հայտնաբերելու ուղղությամյբ:

Ս. Սանթրոսյանը ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, որ ինքը իր բնակության վայրի միջնակարգ դպրոցում աշխատում է որպես ուսուցչուհի:

Այս խորագրի վերջին նյութերը