Քաղաքական

06.07.2021 00:39


Սա ակնհայտ անհիմն և ապօրինի ձերբակալում է․ փաստաբանը՝ Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարի ձերբակալման մասին

Սա ակնհայտ անհիմն և ապօրինի ձերբակալում է․ փաստաբանը՝ Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարի ձերբակալման մասին

Սա ակնհայտ անհիմն և ապօրինի ձերբակալում է։ Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

«Անձը ժամը 16։24-ից ձերբակալված է և պաշտպան չունի։ Ես ամեն կերպ ջանք եմ գործադրում, որպեսզի ներգրավվեմ որպես պաշտպան։ Վարույթ իրականացնող մարմինը խոչընդոտում է անձի պաշտպանության իրավունքի իրացմանը։ Ես քննիչի հետ էլ եմ խոսել, նա պնդեց, որ գտնվում է Գորիսից վերադարձի ճանապարհին և ուշ ժամի կհասնի, մինչդեռ կասկածյալը շուտով կլինի ձերբակալվածների համար նախատեսված վայրում։ Հետևաբար սա խոչընդոտ չէ՞, որ քննիչներից որևէ մեկը գար և պաշտպան ներգրավվեր, բայց վարույթ իրականացնող մարմինը խոչընդոտներ է հարուցում»,-ասաց փաստաբանը։

Նրա խոսքով՝ Լուսինե Ավետյանը չի ընդունում մեղքը և նշել է, որ ցանկանում է ցուցմունք տալ պաշտպանի ներկայությամբ։

Ըստ ՀՔԾ-ի՝ Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը մեղադրվում է ընտրակաշառք տալու մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը