Լրահոս

05.07.2021 13:54


Արարատի մարզում բախվել են սև ու սպիտակ ВАЗ 2106-երը. կան վիրավորներ

Արարատի մարզում բախվել են սև ու սպիտակ ВАЗ 2106-երը. կան վիրավորներ

Երեկ՝ հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Լանջազատ գյուղի սկզբնամասում բախվել են Դվին գյուղի բնակիչ՝ 26-ամյա Ռազմիկ Ավետիսյանի վարած ВАЗ 2106 մակնիշի և Լանջազատ գյուղի բնակիչ՝ 20-ամյա Յուսուպ Սլոյանի վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ռ. Ավետիսյանը, վերջինիս ուղևորներ՝ Դվին գյուղի բնակիչ, 37-ամյա Արմեն Հակոբյանը, Վեդի քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Էդիկ Թումասովը և Յ. Սլոյանի ուղևոր՝ Լանջազատ գյուղի բնակիչ՝ 18-ամյա Միշա Սլոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը