80-ամյա տղամարդը հանկարծամահ է եղել Բաղրամյանի գետնանցումի աստիճանների վրա
Բաղրամյան մետրոյի գետնանցումի աստիճանների վրա այսօր՝ հուլիսի 5-ին, հանկարծամահ է եղել 80-ամյա մի տղամարդ։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
Ինչպես հայտնեցին ոստիկանությունից, տղամարդը հարակից շենքի բնակիչ է եղել։ Փաստի առթիվ զբաղվում է Քննչական կոմիտեն։
Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանն էլ հավելեց, որ դեպքը տեղի է ունեցել 9։30-ի սահմանում։ Տղամարդու ինքնազգացողությունը վատանալուց հետո, մետրոպոլիտենի դիսպետչերը զանգահարել է Շտապ օգնություն։