Մեկնաբանություն

05.07.2021 15:40


Թրքահպատակ նիկոլի «բարի կամքի» գերիները

Թրքահպատակ նիկոլի «բարի կամքի» գերիները

Մի ժամանակ առաջ, երբ դեռ Հայաստանի Հանրապետություն և Արցախ անվանումներով պետություններ կային, ադրբեջանական կողմն այդպիսի մի «բանաձև» էր մեջտեղ բերել, թե՝ «խաղաղություն՝ տարածքների դիմաց»: Դա, իհարկե, բացարձակ ապուշություն էր, քանզի միայն տխմարը կարող էր համաձայնել նման «բանաձևի»: Նրանց ասածն այն էր, թե ազատագրված, իրենց ու նիկոլենց բառապաշարով՝ գրավված տարածքները տվեք, դրա դիմաց թուղթ կստորագրենք, որ Արցախում ու առհասարակ, հայերիդ չենք կոտորի: Այդ «բանաձևը» ակնհայտ ապուշություն էր նաև այն պարզ պատճառով, որ ստանալով տարածքներ՝ թուրքերը, բնականաբար, ավելի ու ավելի էին բորբոքելու վիճակը, ու ոչ մի խաղաղություն էլ չէր լինելու և չկա:

Կրկնեմ՝ «խաղաղություն՝ տարածքների դիմաց» տարբերակը բացարձակ անմտություն էր, որին կարող էր համաձայնել միայն թուլամորթ, կենսաբանորեն ապուշ մեկը կամ բացահայտ դավաճանը: Իրականության դառնագույն հեգնանքն այն է, որ ըստ էության, հենց դա էլ տեղի ունեցավ: Թրքահպատակ նիկոլն ու նրա 666 հազար հնդրողները, ըստ էության, Արցախը հանձնեցին թշնամուն՝ Հայաստանի մնացյալ մասը ու ՀՀ ազգային փոքրամասնությանը՝ հայերին դնելով ներկայում և տեսանելի ապագայում թուրքական նոր հարձակումների, նոր պատերազմների դիմակայելու անխուսափելի հեռանկարի առաջ:

Նախօրեին ադրբեջանական կողմը 15 գերի է փոխանցել հայկական կողմին: Դրա դիմաց նիկոլն իր օրթաղ ալիևին է փոխանցել թշնամուն հանձնված երկու շրջանների «ականապատ դաշտերի քարտեզներ»: Եվ այդ գործարքը նիկոլն իր «ՀԺ»-ում (հակահայկական ժամանակ) ներկայացրել է որպես «բարի կամքի դրսևորում»:

Այսինքն, նիկոլն ամեն ինչ անում է, որ հանկարծ ու հանկարծ իր արյունակից ազերբայժանցիները չտուժեն, առոք-փառոք գան, դիրքավորվեն, ամրանան, ականների վրա պայթելու ահից զերծ լինեն: Որպեսզի... կարողանան նոր հայերի գերեվարել և նոր գործարքներ անել նիկոլի ու տարատեսակ նիկոլագռզոների հետ: Ասենք, մի օր էլ Չարբախն ուզեն կամ էլ, ենթադրենք Արմավիրի մարզը, մանավանդ, որ վերջինս դժբախտ-դժգույն, անջուր մի տեղանք է, որի վրա գոյություն ունեցողների կեսից ավելին, ըստ պաշտոնական թվերի, նիկոլի ջուջուլակեր է: Պե՞տք է մեզ Արմավիրի մարզը, համ էլ էնտեղ մի 110 տարի առաջ հիմնականում թուրքեր, թաթարներ էին ապրում...

Ականապատ դաշտերի քարտեզների հետ կապված միայն մի թույլ մխիթարանք կա. Ինչպես ականապատողները, այնպես էլ՝ քարտեզագրողները հայեր են եղել, ոչ գերմանացիներ: Ճիշտ է, ականապատումը հիմնականում նախկինների օրոք է արվել, այն ժամանակ, երբ հայերը ունեին բանակ և կարգապահ, հաղթող ու մարտունակ բանակ: Բայց ամեն դեպքում, պեդանտ գերմանացիներ չէին ականապատողներն ու քարտեզագրողները: Ուստի սրտանց մաղթում ենք, որ ինչպես ականազերծման, այնպես էլ հետագա ընթացքում նիկոլի ազգակից ազերբայժանցիներից որքան հնարավոր է շատ պայթեն տեղադրված, բայց քարտեզի վրա չանցկացված ականների վրա: Եթե նիկոլի ու իր կառավարության հետ պայթեին, ընդհանրապես, կարելի էր սալյուտ խփել, բայց...

Վատն այն է, սակայն, որ Հայաստանն արդեն իսկ պայթել է թուրքերի դրած հիմնական ականի վրա, որի անունն է՝ նիկոլ, եթե կուզեք՝ նիկոլիզմ, որ նույնն է, թե՝ անհայրենիք անուղեղիզմ:

Ի դեպ, գերիների մասին: Ցանկացած տեսանկյունից անընկալելի է գերիների վերադարձը շոուի վերածելը, ինչով մեծ սիրով զբաղվում են նիկոլենք: Երկրորդ, անընկալելի է գերիների անձնական տվյալների հանրայնացումը: Երրորդ, անընկալելի է գերիների հերոսացումը: Դա նաև վիրավորական է այն իրապես հերոս տղաների հարազատների ու հիշատակի հանդեպ, որոնք դիմեցին ինքնազոհության՝ գերադասելով Մարդ մնալով զոհվելը, քան թուրքական գերության մեջ հայտնվելն ու անմարդկային նվաստացման ենթարկվելը:

Եվ էլի, Հայաստանի համապրոտեկտոր Մուրադովը (դե նիկոլը թուրքական կողմի ներկայացուցիչն է, Մուրադովն էլ՝ ռուսական) նշել է, թե եռակողմ հայտարարության համաձայնությունների հիման վրա է հիշյալ գործարքը կատարվել: Մինչդեռ, որքան հայտնի է, այդ եռակողմ հայտարարության մեջ գերիների մասով նշված էր, որ փոխանակվում են «բոլորը՝ բոլորի դիմաց» մոտեցմամբ: Մի բան, որ տեղի չի ունեցել: Երկրորդ, այդ հայտարարության մեջ կարծես ոչ մի բան չկար նշված «ականապատ դաշտերի քարտեզների» մասին: Կամ էլ, որ շատ հավանական է, նիկոլն էլի մի գաղտնի բան է ստորագրել:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը