Քաղաքական

05.07.2021 12:23


Ականապատ տարածքների տեղեկությունը վերցնելն ու թշնամուն փոխանցելն ուղղակի քրեական հանցագործություն է. Հայաստանը հայտնվել է անիշխանության մեջ. Էդգար Ղազարյան (տեսանյութ)

Ականապատ տարածքների տեղեկությունը վերցնելն ու թշնամուն փոխանցելն ուղղակի քրեական հանցագործություն է. Հայաստանը հայտնվել է անիշխանության մեջ. Էդգար Ղազարյան (տեսանյութ)

Ականապատ տարածքների տեղեկությունը վերցնելն ու թշնամուն փոխանցելն ուղղակի քրեական հանցագործություն է: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը՝ խոսելով գերիների վերադարձի և դրա դիմաց կարևոր փաստաթղթեր թշնամուն հանձնելու մասին:

Ղազարյանի խոսքով՝ տեղի ունեցածը երկկողմանի հանցագործություն է, նա նշեց, որ սա պետական դավաճանություն է Փաշինյանի կողմից, քանի որ թշնամուն են հանձնվել պետության համար հույժ գաղտնի ռազմական բնույթի տեղեկություններ: Վերջինս նշեց, որ Փաշինյանի քայլը քրեական հանցագործություն է և նույն ժամանակ Ալիևը ևս հանցագործություն է կատարել, քանի որ զբաղվել է մարդկանց վաճառքով:

«Մենք սա անվանում ենք ռազմագերիների վերադարձ, բայց թշնամու կողմը միշտ հայտարարել է, որ իրենց մոտ ռազմագերիներ չկան, իսկ Ադրբեջանում գտնվող հայերն ահաբեկիչներ են, որոնք պետք է դատվեին, այսինքն՝ եթե ռազմագերիների հարցը լուծված էր, բայց դուք հիմա մարդ եք փոխանցում, ոնց հասկանանք, եթե նրան ասում էին, որ ռազմագերի չկա, այստեղ խոսքը վերաբերում է կոնկրետ մարդու ինչ-որ կողմի հանձնել և դրա համար ունենալ շահագրգիռ մոտիվներ, սա սովորական թրաֆիկինգ է, նրանք մարդավաճառությամբ են զբաղվել»,-ասաց նա:

Ղազարյանի համար անհասկանալի է այն, որ նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի 8-րդ կետը կոնկրետ սահմանում է գերիների վերադարձի մասին, սակայն այսօր հարկ է լինում ինչ-որ զիջումների գնալ դրա դիմաց:

«Հայաստանը հայտնվել է անիշխանության մեջ, այսօր մեր պետությունը չունի իշխանություն, որը զբաղվի ազգային պետական շահերով, իր քաղաքացիների անվտանգության ապահովմամբ: Մեր հասարակությունն էլ այնքան միամիտ է, որ գերիների վերադարձը խանդավառությամբ ընդունեց, սա նոյեմբերի 9-ին ստորագրված պահանջ էր, որ պետք է վաղուց կատարվեր»,-ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը և հավելեց, որ նրա կարծիքով՝ պետական դավաճանությունը քողարկելու համար մի քանի գերի են վերադարձնում և սա նաև ապացուցվում է այն բանով, որ ԱԳ նախարարությունը հետ կանգնեց իշխանության որոշումներին մասնակից դառնալուց:

Ղազարյանի խոսքով՝ Ադրբեջանի իշխանություններն աշխատում են ամենակազմակերպված ձևով և նույնիսկ ռազմագերիների վերադարձն այնպես կազմակերպեց, որ իրենց օրենքները չխախտվեն, սակայն նույն ժամանակ հայկական կողմը գերիների մասով խախտում է մարդու իրավունքների բոլոր նորմերը և նրա պնդմամբ՝ գերիներին նկարահանել, նրանց անուն ազգանունները հրապարակելը պետք է արգելվեր, քանի որ այս տեղեկությունները պետք է գաղտնի լինեին, բայց նույն ժամանակ այս ամբողջ տեղեկություններին տիրապետում է թշնամին ու գաղտնի պահվում հայ հասարակությունից: Ըստ նրա՝ սա անհասկանալի է և երկկողմանի մարդու իրավունքների խախտում է, քանի որ մեր պետությունը մեզ չի տեղեկացնում գերեվարված մեր հայրենակիցների մասին և առանց մարդկանց կարծիքը հարցնելու մարդկանց անհատական տվյալներ է հրապարակում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը