Լրահոս

05.07.2021 12:22


2 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 53 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

2 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 53 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հուլիսի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 53 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 225 606-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք է գրանցվել:

Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5628-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 67 է, ընդհանուր առողջացածներինը՝ 217 198, փաստացի բուժվողներինը՝ 2780: Մեկ օրում արվել է 3907 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 1 205 632 թեստավորում:

Այս խորագրի վերջին նյութերը