Երևանի ավագանու ընտրությունների կեղծման դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանը չի բացառում, որ Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը կրկին կբարձրացվի ԵԽԽՎ–ում
-Եթե այս ընտրությունը դառնա նախորդների կրկնությունը, ապա չի բացառվում, որ ԵԽԽՎ-ի հունիսյան նստաշրջանում Հայասատանի հարցը նորից կհայտնվի,- լրագրողներին ասել է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հավելելով.
-Այն, որ քաղաքական բանտարկյալների հարցը տևապես չի մտնում ԵԽԽՎ-ի օրակարգ, հիմնականում հետևանքն է իշխանությունների ինքնախաբ խորամանկության, Եվրախորհրդի տևական անսկզբունքայնության և տեղ-տեղ նաև՝ արտախորհրդարանական ընդդիմության որոշ հատվածների մարտնչող անքակտության։
Ր. Հովհաննիսյանը նշել է նաև, որ պետք չէ կարծել, թե ԵԽԽՎ-ն այն ատյանն է, որ «պետք է գնանք և, կուրծք ծեծելով, հայրենասիրություն երգենք, այլ պետք է ունենանք ժողովրդավարական երկիր, որի հիման վրա մենք կկարողանանք ավելի արդյունավետ պաշտպանել ազգային մեր դիրքերը»։