Աշխարհ

05.07.2021 12:58


Աջարիայում ադրբեջանցիները հարձակվել են դպրոցական Ախալքալաքցի երիտասարդների վրա

Աջարիայում ադրբեջանցիները հարձակվել են դպրոցական Ախալքալաքցի երիտասարդների վրա

Աջարիայում ադրբեջանցիները հարձակվել են դպրոցական Ախալքալաքցի երիտասարդների վրա, ինչի հետեւանքով երիտասարդներից մեկը դանակահարվել է։ Նախնական տվյալներով երիտասարդի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն նա վիրահատությունից հետո 4-5 օր մնալու է հիվանդանոցում բժիշկների խնամության ներքո։

Ինչպես Akhaltskha.net-ին պատմեց Ախալքալաքի Գոման գյուղի բնակիչներից մեկը դեպքը տեղի է ունեցել երեկ։ Նրա խոսքերով 5-6 չափահաս ազգությամբ ադրբեջանցի մոտեցել են մարդատար մեքենային, որի շուրջ կանգնած են եղել դպրոցական երիտասարդները եւ փորձել ծաղրել, սադրիչ հարցեր տալ Արցախի պատկանելության մասին ու սպառնալ հաշվեհարդար տեսնել երիտասարդների նկատմամբ, որից հետո միջադեպ է գրանցվել եւ երիտասարդներից մեկը դանակահարվել է։ Հարձակվողները դանակով վիրավորել են նաեւ ոստիկանին, ով եւս տեղափոխվել է հիվանդանոց։ Կա մեկ ձերբակալված։

Այս պահի դրությամբ Akhaltskha.net-ին դեռ չի հաջողվել պաշտոնական տեղեկություն ստանալ կատարվածի մասի ոստիկանությունից եւ նման տեղեկատվություն ստանալու պարագայում լրացուցիչ տեղեկություն կտրամադրի։

Այս խորագրի վերջին նյութերը