Լրահոս

05.07.2021 00:15


Շղթայական ավտովթար՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի վրա իրար 4 ավտոմեքենա է բախվել

Շղթայական ավտովթար՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի վրա իրար 4 ավտոմեքենա է բախվել

Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի տեսուչ Տիգրան Մազմանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հուլիսի 1-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ օրը՝ ժամը 23:20-ի սահմաններում, «Հաղթանակ» կամրջի վրա բախվել են երկու «յաշիկ», Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը