Մեկնաբանություն

04.07.2021 11:48


Գռզոն Նիկոլից ստացել է բեսպրեդելը վերականգնելու «պողպատե» մանդատ

Գռզոն Նիկոլից ստացել է բեսպրեդելը վերականգնելու «պողպատե» մանդատ

Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրություններում «հավաքեց» կառավարություն ձևավորելու տոկոսներ։ Նա խնդրում էր «պողպատե» մանդատ և «հպարտ» քաղաքացուց ստացավ այդ մանդատը։ Ստացավ ոչ միայն իր, այլ նաև սեփական նեղ շրջապատի համար։

«Պողպատե» մանդատը Նիկոլին պետք է թուրք–ադրբեջանական կողմի պահանջները բավարարելու, հակահայկական զիջումները մարսել փորձելու, իսկ ներքին կյանքում՝ հակառակորդների դեմ պայքարելու, փող աշխատելու, իշխանությունն ամրապնդելու համար։

Ընտրություններից շատ չանցած արդեն կիրառվում է այդ «պողպատե» մանդատը։ Նիկոլին կից օլիգարխը՝ Խաչատուր Սուքիասյանը՝ Գռզոն, անցել է գործի։

«Պողպատե» մանդատը գործողության մեջ

Ինչպես հայտնի է, Նիկոլը Խաչատուր Սուքիասյանի միջոցով մխրճվել է բիզնեսի տարբեր ոլորտներ։ Եթե նախկինում Սաշիկի մասին բազմաթիվ միֆեր էին պտտվում, ապա Գռզոյինն իրական է։ Նիկոլը նրա միջոցով հսկայական գումարներ է աշխատում պետբյուջեի հաշվին։ Գռզոն է շահում Նիկոլի սիրելի ասֆալտապատման համար անհրաժեշտ բիտումի տենդերներն իր «Լիմոն գրուպի» միջոցով։ Սա միայն մեկ օրինակ է։ Իսկ օրինակները շատ են, քանզի Նիկոլի ու Գռզոյի ախորժակն է մեծ։ Նրանք մտնում են որտեղ հնարավոր է։ Այդ թվում՝ վառելիքի ոլորտ։

Գռզոն «Ռան օյլի» մեջ փայ մտնելով դարձել է նաև բենզին բերող։ Այդ ոլորտում իր դիրքերն ամրապնդելու համար նա արդեն սկսել է կիրառել «պողպատե» մանդատը։

Մեր ունեցած հավաստի տեղեկություններով՝ բենզինային թեմաներով պայմանավորված գռզոյենք ծեծել են Մեղրիի բնակիչ Ռոման Կարապետյանին։ Թե ով է այդ ծեծվողը, ինչացու է, կոնկրետ ինչ խնդիրներ են եղել, մեզ մանրամասներ հայտնի չեն։ Հայտնի է միայն խմբակային ծեծի մասին և այն մասին, որ թեմայի մեջ նաև պարսկահայ բիզնեսմեններ կան։

Աղմուկն այս հարցով բարձրացել է նաև իրավապահ համակարգում։ Պագոնավոր մարդիկ զարմացած են, որ «վերևից» հրահանգվել է գռոզոյական հանցագործության գործը կոծկել։ Եվ դա այն դեպքում, երբ սամասուդի փաստն արձանագրվել է հիվանդանոցում ու ոստիկանությունում։

Նիկոլը հենց սա նկատի ուներ, երբ ծղրտում էր «Ապագա կա» կարգախոսն ու խոսում «օրենքի ու իրավունքի դիկտատուրայի» մասին։

Նիկոլը պայքարում է գռզոյական բեսպրեդելի վերականգնման համար։ Բեսպրեդել, որը նախորդ դարի 90–ականներին հիմնադրեց նույն Գռզոն՝ որպես առաջին օլիգարխ, վաուչերային թալան–սեփականաշնորհման թիվ մեկ խորհրդանիշ և սափրագլուխ ախրանիկների «ինստիտուտի» ներդրման առաջամարտիկ։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը