Լրահոս

04.07.2021 10:10


Արաբկիրի 35-րդ փողոցում տան տանիք է այրվել

Արաբկիրի 35-րդ փողոցում տան տանիք է այրվել

Հուլիսի 3-ին, ժամը 23։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արաբկիրի 35-րդ փողոցում տան տանիք է այրվում։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։53-ին, մարվել՝ հուլիսի 4-ին, ժամը 00։07-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ 100 քմ և ննջասենյակում՝ (15 քմ) կենցաղային իրեր։

Այս խորագրի վերջին նյութերը