Կոտայքում բախվել են Mitsubishi Chariot-ն ու Ոստիկանության ծառայողի Nissan Versa-ն. կա վիրավոր
Հուլիսի 3-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Ալափարս-Սոլակ խաչմերուկում բախվել են Աբովյան քաղաքի բնակիչ, 43-ամյա Արամ Աջոյանի վարած Mitsubishi Chariot մակնիշի և Արզական գյուղի բնակիչ, 37-ամյա Դավիթ Եղիազարյանի վարած Nissan Versa մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով Nissan-ի ուղևոր, Չարենցավան քաղաքի բնակիչ, 36-ամյա Անի Եղիազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն:
Կայքի տեղեկություններով՝ վարորդներից Դ. Եղիազարյանն աշխատում է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժանմունքում: